«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորման դադարեցման պատճառով ՀՀ 265 գյուղական համայնքներ մնացին չնորոգված ճանապարհներով

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադարամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության շահառուների խորհրդի նախկին անդամները «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի գլխավորությամբ կոչ են անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվություն կրել իրենց պարտավորությունների կատարման համար:



Սկսած 2007 թվականի ավարտից արդեն մտահոգող էին Հայաստանի Հանրապետությունում իրադրությունը ներկայացնող այն 17 ցուցանիշները, որոնցով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան առաջնորդվում է ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ֆինանսավորելիս: Ըստ Խորհրդի նախկին անդամների հայտարարության, 2007թ. ի վեր հայաստանյան իրողությունների շրջանակներում նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրան հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակումները էականորեն նվազեցրին ՀՀ ցուցանիշներից մի քանիսի վիճակը, ինչը, հասկանալի կերպով, ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք դարձավ:



2009 թվի հունիսի 10-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը` ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի նախագահությամբ, որոշում կայացրեց դադարեցնել Հայաստանյան ծրագրի 67,1 մլն դոլար արժողությամբ ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: «Ափսոսում ենք բոլոր այն 265 գյուղական համայնքների համար, որոնք շահելու էին այս ծրագրի ճանապարհաշինական ենթաբաղադրիչով նախատեսված 943 կմ ճանապարհի վերականգնումից»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---