ԱԱՀՈւ-ն դա ՀԱՊԿ հիմքում ընկած գաղափարների իրականացումն է15 հունիսի 2009 - 12:57 AMT PanARMENIAN.Net - «Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈւ) դա ՀԱՊԿ հիմքում ընկած գաղափարների իրականացումն է: Ես վստահ եմ, որ վերջին տարում մենք կոնկրետ բովանդակություն հաղորդեցինք կայացված շատ որոշումների»,-ՌԴ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում Մոսկվայում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, երբ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, կազմակերպության անդամներն աշխատեցին ոչ միայն ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ, այլ նաեւ նոր գաղափարներ գտան: «Ես կարծում եմ, որ օգտակար շատ բան է արվել: Ես միայն երկու պահ եմ նշում: Առաջինն արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն է եւ երկրորդ պահը` արտաքին քաղաքականության ոլորտում սերտ համագործակցությունն է: Առաջին անգամ էր, որ մենք հավաքվեցինք ՄԱԿ-ի ԳՎ նիստից, ԵԱՀԿ արտգործնախարարների նիստից առաջ եւ մշակեցինք կոնկրետ մոտեցումներ կոնկրետ հարցերի վերաբերյալ»,-ասել է Սարգսյանը` հավելելով, որ միայն այդ երկու իրողությունն արդեն հուշում է, որ մեկ տարվա ընթացքում զգալի եւ լուրջ աշխատանք է տարվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |