ՀՀ–ում 95%-ից ավելին ՀԱԵ հետևորդ է, 0.6%-ը որևէ կրոնական դավանանք չունի![]() 5 դեկտեմբերի 2025 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության գրեթե 95.4 տոկոսը՝ 2 միլիոն 793 հազար 42 մարդ, իրենց դավանանքով պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ Այս տեղեկությունները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից՝ 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ն անցկացված մարդահամարի արդյունքներից ելնելով։ Մարդահամարի արդյունքները ներկայացնում են նաև կրոնական պատկանելիության բազմազանությունը Հայաստանում։ Ըստ հրապարակված թվերի՝ երկրի բնակչության 0.6 տոկոսը՝ 17 հազար 501 մարդ, որևէ կրոնական դավանանք չի նշել, հայտնում է Panorama.am-ը։ Կաթոլիկ եկեղեցու հետևորդները կազմում են ընդհանուր բնակչության 0.61 տոկոսը՝ 17 հազար 884 մարդ։ Ուղղափառ քրիստոնյաների թիվը հասել է 6316-ի կամ 0.22 տոկոսի, իսկ ավետարանականները կազմում են 0.54 տոկոս՝ 15 հազար 836 հոգով։ Հայաստանում նաև ներկայացված է Շարֆադինական դավանանքը՝ 0.49 տոկոսով կամ 14 հազար 349 հետևորդով։ Մարդահամարի ընթացքում կրոնական պատկանելիության հարցին պատասխանելուց հրաժարվել է 1.7 տոկոսը՝ 49 հազար 353 մարդ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |