Փաշինյան․ Բռնությունը տեղ չունի ՀՀ–ում![]() 9 դեկտեմբերի 2025 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բռնությունը չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։ Մենք պետք է նաև գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական և բարոյական բռնության դեպքերը տարբերակելու և գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է և ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում»,-գրել է ՀՀ վարչապետը։ Դեկտեմբերի 8-ին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հաղորդել է, որ հարձակման է ենթարկվել ընդդիմադիր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանը։ Վերջինս տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ միջադեպի վերաբերյալ ահազանգ ստացել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |