Նախարար․ Պետք է պոլիկլինիկական ծառայությունն ուժեղացնենք![]() 9 դեկտեմբերի 2025 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից` անդրադառնալով վերջին շրջանում ամենահաճախ հնչող հարցերից մեկին՝ արդյոք պոլիկլինիկաներն ի վիճակի են սպասարկել քաղաքացիներին առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման շրջանակում։ Նա նշել է, որ պետք է պոլիկլինիկական ծառայությունն ուժեղացնենք: Նա տեղեկացրել է, որ վերոնշյալ պոլիկլինիկան վերանորոգման փուլում է և նմանատիպ վերափոխումներ են ընթանում գրեթե բոլոր պոլիկլինիկաներում։ «Բայց դեռ իր վերջնական տեսքին չի եկել։ Մենք պետք է պոլիկլինիկական ծառայությունն ուժեղացնենք։ Ապահովագրության շրջանակում ֆինանսական միջոցների ուղղումն ապահովելու է թե՛ մասնագիտական կարողությունների վերանայում, թե սարքերի և հագեցվածության վերանայում», – նշել է նախարարը։ Նա նաև հորդորել է գրել, թե ինչ խնդիրներ կան պոլիկլինիկաներում։ Առաջին փուլը սկսվելու է 2026 թվականին, երբ ապահովագրությամբ կընդգրկվեն երկու խումբ քաղաքացիներ։ Առաջինը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկանում հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները, ինչպես նաև նրանք, ովքեր անապահովության համակարգում 28 և ավելի միավոր ունեն։ Նրանց ապահովագրավճարը ամբողջությամբ հատկացվելու է պետական բյուջեից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |