ՀՀ–ն ջրային անվտանգության հարցերով իր տեսլականն է ներկայացրել Թեհրանում![]() 9 դեկտեմբերի 2025 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ջրային կոմիտեի ղեկավարը Արամազդ Ղալամքարյանը Թեհրանում կայացած Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի (RCUWM) նախարարական մակարդակի 14-րդ նիստում ներկայացրել է ջրային անվտանգության հարցերով ՀՀ տեսլականը։ Նիստի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ջրային ռեսուրսների կառավարման գլոբալ մարտահրավերները, կլիմայական փոփոխությունների հետևանքներն ու տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորությունները, հայտնում է Ջրային կոմիտեն։ ԻԻՀ էներգետիկայի նախարար և RCUWM Կառավարման խորհրդի նախագահ Աբբաս Ալի Աբադիի հրավերած նիստի ընթացքում քննարկվել են աշխարհում քաղաքային բնակչության աճի ազդեցությունը սահմանափակ ջրային ռեսուրսների վրա, կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը ջրի որակի, կառավարման և ջրային ցիկլի վրա, ջրային պաշարների նվազումը և համակարգված միջազգային արձագանքման անհրաժեշտությունը։ Ղալամքարյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու իր կառուցողական ներգրավվածությունը տարածաշրջանային կենտրոնի գործունեության մեջ՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանի ջրային անվտանգության ամրապնդմանը։ Նա կարևորել է համատեղ և համակարգված մոտեցումները՝ խնդիրների արդյունավետ լուծման, փորձի փոխանակման և երկարաժամկետ համագործակցության ձևավորման առումով։ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ՝ Արամազդ Ղալամքարյանը մասնակցել է նաև Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում կայացած «Ջրարդյունաբերության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի» 21-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այցի շրջանակում նա ծանոթացել է իրանական առաջատար ընկերությունների ներկայացրած տեխնոլոգիական լուծումներին, ծառայություններին և արտադրանքին՝ գնահատելով դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանի ջրային ենթակառուցվածքների արդիականացման համատեքստում։ Բացի այդ, հաստատվել են համագործակցության նոր հնարավորություններ։ Հայկական պատվիրակության ղեկավարը այցելել է նաև Իրանի հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերություն, որը մասնագիտացած է ջրամբարների և էներգետիկ խոշոր ենթակառուցվածքների շինարարության ոլորտում։ Իրանի էներգետիկայի նախարարության բարձրաստիճան ղեկավարների հետ կայացած քննարկման ժամանակ Ղալամքարյանը անդրադարձ է կատարել նաև «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» Կառավարման խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հնարավորությանը։ ՀՀ–ին սահմանակից և տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները ջրի մեծ պակաս ունեն և ժամանակ առ ժամանակ ճգնաժամային վիճակում են հայտնվում, այդ թվում՝ Իրանը, հատկապես մայրաքաղաք Թեհրանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |