Կալաս․ Ռուսաստանն ընդլայնում է ապատեղեկատվական արշավը ՀՀ–ում![]() 9 դեկտեմբերի 2025 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանը ընդլայնում է իր ապատեղեկատվական արշավը Հայաստանում։ Նա այդ մասին ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում ունեցած ելույթում, հայտնում է Factor.am-ը։ «Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ընդլայնում, արագացնում են իրենց ապատեղեկավության արշավը, այդ թվում՝ Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ»,–ասել է նա։ Նրա խոսքով՝ այս տարի նմանատիպ ապատեղեկատվական գործողությունների հիմնական թիրախը եղել է Մոլդովան։ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |