Գրիգորյան․ Պետական համակարգի նորացումը մեր քաղաքականության առանցքն է![]() 9 դեկտեմբերի 2025 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մասնակցել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմիցՀայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցիներկայացման միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա նշել է, որ պետական համակարգի արդիականացումը բոլոր քաղաքականությունների առանցքում է։ Միջոցառմանը ներկա են եղել պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ։ Տեղեկությունը փոխանցվել է Կառավարության մամուլի ծառայության կողմից։ «Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց ռազմավարական կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրային ֆինանսների կառավարման, հակակոռուպցիոն պայքարի և հանրային կառավարման այլ ուղղություններով։ Այս արձանագրումներն առկա են նաև այսօր Ձեզ ներկայացվող զեկույցում։ Մեր առաջընթացն անհնար կլիներ առանց հանրային հատվածում աշխատող նվիրված անձանց ու զարգացման գործընկերների աջակցության»,- նշել է Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետը ընդգծել է, որ զեկույցում կիրառվել է նույն մոտեցումը, որն օգտագործվում է ԵՄ ինտեգրման գործընթացում գտնվող երկրների դեպքում, ինչը գնահատման գործընթացին ապահովել է համադրելիություն և օբյեկտիվություն։ «Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է, քանի որ առանց դիմակայուն ինստիտուտների ու մրցունակ հանրային ծառայության չենք կարող արդյունավետորեն իրականացնել մեր քաղաքացիներին տված խոստումները»,- նշել է փոխվարչապետը։ Նա հայտնել է, որ առաջիկայում կմեկնարկի Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակումը, որը հիմնված կլինի զեկույցում ներկայացված առաջարկությունների վրա։ Որպես հիմնական ուղղություններ՝ Մհեր Գրիգորյանը մատնանշել է քաղաքականությունների մշակման որակի շարունակական բարձրացումը, պետական ծառայությունների ամբողջական թվայնացումը՝ ապահովված կիբեռանվտանգության բարձր ստանդարտներով, ինչպես նաև հանրային ծառայության գրավչության և մասնագիտական ներուժի ամրապնդումը։ Իր խոսքի վերջում փոխվարչապետը նշել է, որ բարեփոխումների այս ճանապարհը Հայաստանը պետք է անցնի միջազգային գործընկերների հետ համատեղ՝ ի շահ հանրային կառավարման զարգացման ու քաղաքացիների բարեկեցության։ Միջոցառումն ավարտվել է թեմատիկ քննարկումներով։ Միջոցառմանը ներկա են եղել պետական համակարգի ներկայացուցիչներ և դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |