Հայաստանի ավագ դպրոցների 600 ուսուցիչներ կմասնակցեն որակավորման բարձրացման դասընթացներին15 հունիսի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ավագ դպրոցների 600 ուսուցիչներ կմասնակցեն որակավորման բարձրացման դասընթացներին: Առաջին փուլը, որին կմասնակցեն 300 ուսուցիչներ երկրի տարբեր շրջաններից, այսօր մեկնարկել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Հայաստանի ավագ դպրոցների որակավորման բարձրացման դասընթացները կազմակերպվել են մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, պատմության, ինֆորմատիկայի ու հայոց լեզվի մասնագետների համար: Դասընթացները մեկնարկել են ուսուցիչների որակավորման բարձրացմանը նվիրված խորհրդաժողովից, որին մասնակցել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով մասնկիցներին` Աշոտյանը ասել է. «Բարձր որակավորում ունեցող ուսուցիչների բարեխիղճ աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ մեր երկրի հաջողության ու զարգացման համար: Դրանով է բացատրվում ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման կարեւորությունը»: Խորհրդաժողովի երկրորդ փուլը կանցնի հուլիսի 6-21-ը: «8 առարկաների մասնագետները կբաժանվեն 120 խմբերի եւ տեսական աշխատանքներից բացի, կկատարեն նաեւ գործնական աշխատանքներ, յուրաքանչյուր 15 դասաժամը մեկ թեստավորում անցնելով 20-միավորանոց համակարգով: 8 միավոր չհավաքած մասնակիցները կկարողանան երկրորդ անգամ մասնակցել թեստավորման»,-ասել է դասընթացների համակարգող Կարո Վարդանյանը: Նրա խոսքերով, այս դասընթացները վարում են երկրի լավագուն մասնագետները, դասագրքերի հեղինակները, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |