Արցախում աշխատող շինընկերությունը դիմել է Էրդողանին․ «Մեզ հետ վարվել են հայերից էլ վատ»![]() 10 դեկտեմբերի 2025 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Arenol Group շինարարական ընկերության ղեկավար Թոլգա Շահինը, որը ներգրավված է եղել Արցախի տարածքում ադրբեջանցիների ծավալած շինարարությանը, դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ ընկերությունը հայտնվել է լուրջ ճնշումների տակ, իսկ սեփականությունն ու ակտիվները բռնագրավվել են։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում Շահինը ներկայացրել է դիմումը՝ ուղղված Էրդողանին, որտեղ ասում է․ «Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի»,–հայտնում է Factor.am-ը։ «Հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ղարաբաղում տարած հաղթանակից հետո մենք այն թուրքական ընկերություններից մեկն էինք, որոնք հրավիրվել էին՝ օգնելու Ղարաբաղի վերականգնմանը: Մենք Լաչինում և Քելբաջարում իրականացրեցինք 44 նախագիծ, այդ թվում՝ դպրոցներ, գործարաններ, հյուրանոցներ և զինվորական հանրակացարաններ: Նախագահ Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան անձամբ ներկա էին մեր կառուցած շինությունների բացման արարողություններին»,- ասվում է դիմումում: Շահինը նշել է, որ բոլոր ակտիվներն իրենցից խլվել են և գրանցվել Լեյլա Ալիևայի անունով։ «Մենք իրավիճակի մասին զեկուցեցինք Թուրքիայի դեսպան Ջավիթ Բաղչիին: Նա պատասխանեց․ «Նրանք կփչացնեն իմ հեղինակությունը, հանգստացեք»: Պարո՛ն նախագահ, նրանք ներխուժել են մեր տուն՝ ձևանալով որպես կեղծ ոստիկաններ: Թուրք գործարարի տնից զենքեր են բռնագրավել: Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ: Մենք խնդրում ենք ձեր օգնությունը»,- ասվում է դիմումում: Շահինի պնդմամբ՝ իրենք բազմիցս ահազանգել են տեղի զարգացումների մասին Թուրքիայի ներկայացուցիչներին, սակայն որևէ գործուն արձագանք չեն ստացել։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |