Արամ Ա–ն Նիկոսիայում քննարկել է Կիպրոսի օկուպացված հատվածում գտնվող եկեղեցիների վիճակը

Արամ Ա–ն Նիկոսիայում քննարկել է Կիպրոսի օկուպացված հատվածում գտնվող եկեղեցիների վիճակը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Կիպրոս կատարած այցի ժամանակ Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Գեորգիոս Գ-ի հետ քննարկել է Կիպրոսի օկուպացված հատվածում գտնվող եկեղեցիների վիճակը, հայտնում է կաթողիկոսությունը։

Ընդգծվել է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է իրականացնել այդ տաճարների իրավական կարգավիճակի հստակեցում և նախաձեռնել վերականգնման աշխատանքներ։

Արամ Ա-ն և Գեորգի Գ-ն քննարկել են նաև աստվածաբանական մի շարք թեմաներ՝ կարևորելով համատեղ դիրքորոշումների ձևավորումը տարբեր հարցերում։

Հանդիպման ավարտին Կիլիկիո կաթողիկոսը Գեորգի Գ-ին է հանձնել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի կրկնօրինակը, իսկ արքեպիսկոպոսը Արամ Ա-ին նվիրել է սրբապատկեր։

Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հատվածում ևս կան հայկական եկեղեցիներ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---