Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները դժգոհել են Եպիսկոպոսաց ժողովի հետաձգումից՝ կոչ անելով չթիրախավորել իրենց![]() 10 դեկտեմբերի 2025 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ` «ցավով արձանագրելով, որ առաջիկայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ հետաձգվել է առանց հիմնավոր պատճառաբանության»։ Հայտարարությունը հրապարակվել է նրանց կայքում։ Նրանք նաև կոչ են արել զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել իրենց։ «Ժողովը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։ Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսներիս ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և կանոնններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը՝ հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին: Մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին։ Հայցում ենք Ամենակալ Տիրոջ անսահման ողորմությունը և զորակցությունը հայրենի մեր երկրին, Սուրբ Էջմիածնին և մեր բարեպաշտ ժողովրդին»,–ասվում է հայտարարության մեջ։ ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |