Ըստ Փաշինյանի՝ ՔՊ-ն դժոխքի միջով է անցել՝ հասնելու խաղաղության![]() 10 դեկտեմբերի 2025 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում, Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ, հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դժոխքի միջով է անցել՝ խաղաղությանը հասնելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։ Ըստ նրա՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իր գնահատմամբ դա պատմական հնարավորություն է Հայաստանի ու տարածաշրջանի երկրների համար թևակոխելու ամբողջովին այլ փուլ։ «Իսկապես մենք հիմա ունենք աննախադեպ հնարավորություն՝ հաստատելու տևական խաղաղություն։ Շատ կարևոր է պաշտպանելու ու ամրապնդելու համար պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը մեր տարածաշրջանի երկրների։ Երբ մարդիկ հարցնում են, թե ինչու է հիմա այս համաձայնությունը հնարավոր դարձել և ոչ մի քանի տարի առաջ, բազմաթիվ գործոններ կան, բայց ես կարծում եմ, որ ամենակարևոր գործոններից մեկը, որն ազդել է այս պայմանավորվածության վրա, դա ընդհանուր շահերի երկուստեք ըմբռնումն է մեր տարածաշրջանի երկրների կողմից։ Մենք անկախ երկրներ ենք դարձել 1991 թվականին, ի նկատի ունեմ՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում, և դա ինչ-որ առումով ամբողջովին նոր իրավիճակ էր։ Մեր ներքին քաղաքականության տեսանկյունից խաղաղությունը շատ կարևոր ձեռքբերում է։ «ՔՊ» կուսակցության և քաղաքական թիմի հետ միասին մենք թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն իրագործեցինք 2018 թվականին, և ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք անցնել այս շատ ծանր ժամանակները, դժոխքի միջով անցանք և հասանք այս կետին»,- ասել է նա։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |