ԱՄՆ գեներալ Մքինիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ–ում է՝ աջակցելու օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին![]() 10 դեկտեմբերի 2025 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։ Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է ՀՀ ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության ընդլայնումը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ասպարեզում և զինված ուժերի շարունակական արդիականացման աշխատանքներում։ Նախորդ օրը գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |