Դատարանը մերժել է Կճոյանի գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցը![]() 11 դեկտեմբերի 2025 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի (ավազանի անունը՝ Սամվել)։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, գրում է Sputnik Արմենիան։ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի»,– նշված է դատախազության պատասխանում։ Արձանագրվել է, որ դեռ 2023 թվականից գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ունեցվածքի օրինականությունը։ Սակայն դատախազությունը չի հստակեցրել՝ արդյոք կոնկրետ որ գույքի նկատմամբ է կասկած ներկայացված և ինչն է համարվել ապօրինի ծագում ունեցող։ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի վերաբերյալ հնչեցրած պահանջին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |