5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել ԱԱ կիսաեզրափակիչ![]() 11 դեկտեմբերի 2025 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամ դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ «Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատմական արդյունքով շարժվում է դեպի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որին մասնակցում է 108 երկրի ներկայացուցիչ։ Երբևէ Հայաստանի մեծահասակների հավաքականը աշխարհի առաջնություններում կիսաեզրափակիչի 5 մասնակից և 5 մեդալ չի ապահովել»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Դեկտեմբերի 11–ին ժամը 16։00-ին` առաջին մրցահերթում ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Դավիթ Չալոյանը, իսկ 21։00-ին` Ռուդոլֆ Գարբոյանը։ Դուբայում ընթացող առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ քառորդ եզրափակչին մասնակցել է 9 մարզիկ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |