ՀՀ–ն 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա

ՀՀ–ն 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա

PanARMENIAN.Net - Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ԵԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը։ Բաշխման մանրամասները լրացուցիչ կհրապարակվի։»,- գրել է նա։

2025 թվականին, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա, որի 90 տոկոսն արդեն տարեսկզբին իրացվել էր։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---