ԿԳՄՍՆ–ն հավանություն է տվել Քոբայրավանքի, Պեմզաշենի և Առաքելոց եկեղեցու վերականգնման նախագծերին

ԿԳՄՍՆ–ն հավանություն է տվել Քոբայրավանքի, Պեմզաշենի և Առաքելոց եկեղեցու վերականգնման նախագծերին

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում քննարկման է դրվել ԿԳՄՍՆ պատվերով մշակված պատմամշակութային հուշարձանների վերանորոգման, ամրակայման և վերականգնման 4 նախագիծ։

Նշվում է, որ Լոռու մարզի Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի:

Լոռու մարզի Կայան բերդի բարեկարգման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման՝ վերանայելու նախնական՝ 13-րդ դարի ծավալատարածական լուծումների վերականգնման համաչափությունները: Շիրակի մարզի Պեմզաշեն վանական համալիրի վերականգնման և Պեմզաշեն համայնքի Առաքելոց եկեղեցու և Աբլղարիբ իշխանի դամբարանի վերականգնման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---