Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Մոսկվա15 հունիսի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 19-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, առաջին \պաշտոնական այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունների գլխավոր թեմաներից են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը:Ահմեդ Դավութօղլուն Մոսկվա կժամանի Նյու-Յորքից, որտեղ հունիսի 18-ին կմասնակցի ՄԱԿ ԱԽ նիստին, որի ոչ մշտական անդամը երկու տարով դարձել է Թուրքիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |