Մահացել է հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը![]() 15 դեկտեմբերի 2025 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ի մահացել է նԽՍՀՄ շրջանի հայտնի հայազգի դաշնակահար և կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը։ Այդ մասին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շկլովերը։ Օգանեզովը 84 տարեկան էր։ Նա պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ։ Նա բազմիցս հաղթող է ճանաչվել դաշնամուրային մրցույթներում, վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր ռուսական ալիքներում։ Նա նաև նկարահանվել է մի քանի կինոնկարներում՝ այդ թվում՝ «Անձրևի հետքը» և «Ննջասենյակի բանալին» ֆիլմերում։ Որպես նվագակցող աշխատել է այնպիսի հայտնի արտիստների հետ, ինչպիսիք են Իոսիֆ Կոբզոնը, Կլավդիա Շուլժենկոն, Վալենտինա Տոլկունովան և այլոք։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |