Երևանի որոշ շրջաններում օդում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորմերը![]() 15 դեկտեմբերի 2025 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է մայրաքաղաքի օդի որակի վերջին տվյալները՝ հիմնվելով Երևանի 5 ստացիոնար դիտակայանների կողմից արված չափումների վրա։ Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ 1.7 և 4․9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում՝ 1.8 անգամ, Արաբկիրում՝ 1.9 անգամ և Նոր Նորքում՝ 1.9 անգամ։ Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին` 1.8 անգամ: Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցվել։ 2025թ-ի դեկտեմբերի 13-ին և 14-ին ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |