Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնել․ Երկկողմ փաստաթուղթ կստորագրվի![]() 16 դեկտեմբերի 2025 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ծրագրված է հանդիպում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի հետ։Այցի շրջանակում նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում: Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնել Բրյուսելից, որտեղ մասնակցել է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացիկ զարգացումներին։ Իր ելույթում նա կարևորել է առաջընթացը վիզաների ազատականացման հարցում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |