Էրդողան. Թուրքիային մեղադրում էին 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ![]() 16 դեկտեմբերի 2025 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակցության կողմից կազմակերպված «ԱԶԿ թյուրքական աշխարհայացքը» փաստաթղթի ներկայացման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիային մեղադրում էին 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ։ Նա նշել է, որ այդ քննադատությունները հնչել են ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում։ Իր ելույթում նա քննադատությամբ է անդրադարձել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP)՝ մեղադրելով թյուրքական աշխարհի նկատմամբ աղավաղված վերաբերմունքի մեջ, գրում է Factor.am-ը։ «CHP-ն, որը միակուսակցական մտածելակերպի ներկայացուցիչն է և այսօր էլ պահպանում է իր տեղը, շարունակում է թյուրքական աշխարհին նայել աղավաղված տեսանկյունից՝ սխալ տեսանկյունից: Մենք սա կրկին տեսանք Ղարաբաղում 44-օրյա հայրենասիրական պայքարի ժամանակ: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեր երկրի թշնամիների կողմից տարածվող լուրերի վրա. նրանք մեղադրում էին Թուրքիային Ադրբեջանին աջակցելու մեջ։ Հիշո՞ւմ եք CHP-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն դուրս եկավ և ասաց հենց սա. «Ցավոք, հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, և լուրերի համաձայն՝ ջիհադիստական խմբավորումներ են ուղարկվում Ադրբեջան»,–ասել է Էրդողանը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե «թուրք զինվորը հաղթել է Լիբիայում և Ղարաբաղում»։ Ըստ գերմանական Bild-ի՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Անկարան Ադրբեջանին աջակցել է անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |