Պապոյան․ Տարին նշանավորվել է այցելությունների բարձր ցուցանիշներով![]() 16 դեկտեմբերի 2025 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը ունեցած ելույթում խոսել է ոլորտի զարգացման միտումների մասին։ «Ընթացիկ տարին զբոսաշրջության համար եղել է կարգավորումների, կայունացման և առաջընթացի տարի և նշանավորվել է զբոսաշրջային այցելությունների բարձր ցուցանիշներով, իսկ մի շարք ամիսների ընթացքում՝ նույնիսկ պատմական արդյունքներով»,– նշել է Գևորգ Պապոյանը։ Նախարարը շեշտել է, որ արձանագրված դրական դինամիկան արդյունք է կառավարության վարած հետևողական և նպատակային քաղաքականության, որը միտված է շուկաների բազմազանեցմանն ու Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Միջոցառման ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումները, այդ թվում՝ կազմակերպված խոշոր համաժողովները, փառատոները և միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունը, որն էլ նպաստել է ոլորտի առաջընթացին։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ ու օտարերկրյա դեսպաններ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |