ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50 %![]() 16 դեկտեմբերի 2025 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 16-ին կայացած խորհրդի նիստում որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.50 %։ Այս որոշման հիմքում 2025 թվականի չորրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական և գնաճային զարգացումները են։ 2025 թ. 4–րդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոններ: Բացի այդ, 2025 թ. 3–րդ և 4–րդ եռամսյակներում տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվել է: «Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25 %»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխվել էր 2025 թվականի փետրվարի 4-ին, երբ այն սահմանվել էր 6.75 %։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |