ՀԾԿՀ-ն հաստատել է «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը

ՀԾԿՀ-ն հաստատել է «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026–2030 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 150,346․ 9 մլն դրամ (առանց ԱԱՀ), հայտնում է ՀԾԿՀ-ն:

Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև գազափոխադրման և գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---