ՀՀ կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը![]() 17 դեկտեմբերի 2025 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան դեկտեմբերի 18-ին կժամանի Հայաստան։ Այդ մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում, հայտնում է Արմենպրեսը։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Շեկերինսկան նաև հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |