Իրանը հանդես է գալիս ԵՄ-ում Թուրքիայի անդամության կողմից15 հունիսի 2009 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունն անցյալում օժանդակում էր Թուրքիայի անդամությունը ԵՄ-ում եւ շարունակելու է անել դա նաեւ ապագայում: Այդ մասին Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բագիսի հետ հանդիպմանը հայտնել է Անկարայում Իրանի դեսպան Մահման Հոսեյնպուրը: Նա նաեւ ընդգծել է, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը վերջին 10 տարիների ընթացքում ակտիվացել է:«Իրանն ու Թուրքիան կարող են ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում: Այլ երկրների միջամտության անհրաժեշտություն բոլորովին էլ չկա»,- հայտնել է իրանցի դիվանագետը: Բագիս իր հերթին ընդգծել է երկկողմ տնտեսական կապերի կարեւորությունը եւ ասել, որ երկու երկրները պետք է քայլեր ձեռնարկեն ապրանքաշրջանառությունը մինչեւ $20 մլրդ դոլարի բարձրացնելու համար: Բագիսը Թեհրանին եւ Անկարային նաեւ տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Իրաքի, Աֆղանստանի եւ Պակիստանի, ինչպես նաեւ ահաբեկչության եւ թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի շուրջ խորհրդակցելու կոչ է արել, հաղորդում է turkishny.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |