Գաֆարովան ԵՄ դեսպանի հետ խոսել է ԵՄ–ՀՀ փաստաթղթում «մտահոգություն առաջացնող կետերի մասին»![]() 18 դեկտեմբերի 2025 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչի հետ հանդիպմանը խոսել է «ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում» Ադրբեջանի համար «մտահոգություն առաջացնող կետերի մասին»։ Բանակցությունները տեղի են ունեցել Բաքվում և նվիրված են եղել Ադրբեջանի ու Եվրամիության հարաբերություններին, գրում է Minval.az-ը։ Մարիանա Կույունջիչը շնորհավորել է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռքբերումների համար՝ դա բնութագրելով որպես պատմական իրադարձություն։ Նրա խոսքով՝ այս գործընթացի առաջընթացը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ մայրցամաքի և աշխարհի համար։ Սահիբա Գաֆարովան մանրամասն ներկայացրել է խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված քայլերը՝ այդ թվում՝ երկու երկրների խորհրդարանների միջև վստահության ամրապնդման միջոցառումները։ Նա նաև կանխակալ է անվանել Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական բանաձևերը» Գաֆարովան ասել է, թե «ներկայիս տարածաշրջանային իրողությունները և Բաքվի ու Երևանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը հստակ ցույց են տալիս այդ փաստաթղթերի կողմնակալ բնույթը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը «հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»: Մասնավորապես բողոք է հարուցել «Լեռնային Ղարաբաղի հայեր, որոնք դարձել են տեղահանված» ձևակերպումը։ Ադրբեջանը պնդում է, թե նրանք լքել են երկիրը կամավոր, հրաժարվելով վերաինտեգրվելուց, և նրանց փախստական անվանելը դիտարկում է որպես միակողմանի մոտեցում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |