Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին![]() 18 դեկտեմբերի 2025 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու դեկտեմբերի 21-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ «Ես մասնակցելու եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին», – ասել է նա՝ հավելելով, որ այցը նախապես էր պլանավորված, հայտնում է Sputnik Արմենիան։ Նշենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Նույն քաղաքում դեկտեմբերի 21-22-ին տեղի կունենա նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |