Փաշինյան․ Ադրբեջանական նավթամթերքով գնացք է գալիս՝ ողջունում եմ![]() 18 դեկտեմբերի 2025 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այն փաստը, որ Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքով բեռնված գնացք է ուղևորվել։ «Այո՛, ես էլ տեսա, որ Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան։ Ողջունում եմ այդ զարգացումը»,– նշել է վարչապետը, հայտնում է Radar Armenia-ն։ Փաշինյանի խոսքով՝ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել դրա համար։ «Շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ մեկ գնացք է գալիս: Գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, և հույս ունեմ՝ այդ հարցերը կամ կկարգավորվեն, կամ, եթե չկարգավորվեն, տնտեսվարողներն այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումն ու արտահանումն ապահովելու համար, եթե այդ գործարքները հետաքրքրեն»,–ասել է նա։ Ադրբեջնական լրատվամիջոցները հայտնել են, որ դեկտեմբերի 18-ին նավթամթերքի առաջին խմբաքանակը կուղարկվի Ադրբեջանից Հայաստան։ Նշվում է, որ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀ կուղարկվի SOCAR պետական նավթային ընկերության կողմից արտադրված АИ-95 տեսակի բենզինով լցված 22 վագոն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |