Եվրախորհրդարանը կոչ է արել Բաքվից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին![]() 18 դեկտեմբերի 2025 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Դեկտեմբերի 18–ին ընդունված բանաձևը նաև քննադատել է Ադրբեջանի գործող վարչակազմին՝ ազգային անվտանգության պաշտպանության քողի տակ ընդդիմախոսներին ճնշելու, լրագրողներին, խաղաղության պաշտպան ակտիվիստներին ու իրավապաշտպաններին ազատազրկելու համար։ «Բաքվի հետ հարաբերությունների հետագա առաջընթացը պետք է շաղկապվի այս ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ», - հայտարարել են Եվրախորհրդարանի պատգամավորները, հայտնում է «Ազատությունը»։ Փաստաթուղթը մատնանշում է հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վաղեմի կողմնակից, գիտնական Բահրուզ Սամեդովի և թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովի ձերբակալությունները՝ դրանք որակելով ապօրինի: Եվրոպացի պատգամավորները փաստում են, որ նրանց դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, խախտվել են արդար դատավարության չափանիշները և անմեղության կանխավարկածը։ Միակ ապացույցը, որը ներկայացվել է դատարանում, երիտասարդ գիտնականների կապերն են հայ գործընկերների հետ։ Նրանք դատապարտվել են 15-18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարվել է, որ մոտ 20,000 մարդու համաներում է նախատեսվում, սակայն, ըստ փորձագետների, նրանց թվում դժվար թե լինեն քաղբանտարկյալները։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |