Դեսպան․ ՄԹ-ն մեծապես կարևորում է ՀՀ հետ հարաբերությունների զարգացումը![]() 19 դեկտեմբերի 2025 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է, որ ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։ Հարությունյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ամրապնդվող կապերը և նշել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերջին որոշմամբ մտնում ենք համագործակցության նոր փուլ։ Նա վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև բազմոլորտ կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև Միացյալ Թագավորության Կառավարության շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Ալեքսանդրա Քոուլը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին տարբեր ուղղություններով կընդլայնվեն ու կխորանան։ Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման, ռազմավարական հաղորդակցության, քաղաքացիական հասարակության զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցությանը։ Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Բլեյզ Մետրևելիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |