ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀՀ–ն եղել և մնում է մեր դաշնակիցը![]() 19 դեկտեմբերի 2025 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պահպանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակցի կարգավիճակը, և հանրապետությունը ցանկացած պահի կարող է վերադառնալ ակտիվ մասնակցության։ «Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցության։ Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում համընդհանուր անվտանգության տարածք ստեղծելու մեջ։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց, որ հանրապետության՝ ՀԱՊԿ կազմից դուրս գալու հարցn օրակարգում չէ»,-ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի՝ դաշինքից դուրս գալու հնարավորության մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նրա խոսքով՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում, ինչն արտացոլում է երկրի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը։ «Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է կազմակերպությունում իր աշխատանքը, ինչն արտացոլում է տվյալ պահին Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հանդեպ։ Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա որևէ այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդեցություն ունենալ», — ընդգծել է Տասմագամբետովը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներում, քանի որ, ըստ նրա, այդ կազմակերպությունը սպառնալիք է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար։ Անցած տարվա դեկտեմբերին նա հայտարարել էր, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում կայացած անվտանգության միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել էր, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |