Թբիլիսիում ոստիկանությունը ծեծի է ենթարկել ցուցարարներին15 հունիսի 2009 - 22:47 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Թբիլիսիի քննչական մեկուսարանի մոտ բախում է տեղի ունեցել մահակներով զինված ոստիկանների եւ ընդդիմության ակտիվիստներին կալանքից ազատ արձակել պահանջող բողոքի ցույցի տասնյակ մասնակիցների միջեւ:Դեպքի վայրում գտնվող օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հաղորդմամբ, ոստիկանությունը բռնագրավել է լրագրողների լուսանկարչական ապարատներն ու ձերբակալել է մի քանի ցուցարարի: Ցույցի մի քանի մասնակից վնասվածքներ է ստացել: Նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով ընդդիմության բողոքի ցույցերը շարունակվում են ապրիլի սկզբից: Այդ խնդրի հիմնական պատճառը ներկա վարչակազմի ներքին եւ արտաքին քաղաքականությամբ դժգոհությունն է: Ներքին գործերի նախարարի տեղակալ Էկա Զուգլաձեի խոսքերով, դատավարությունն արդեն ընթացքի մեջ է: Ոստիկանությունը նրանց մեծամասի համար պահանջում է վարչական տուգանքի սահմանում, իսկ մի մասի համար` վարչական պատիժ, ինչը ենթադրում է ազատազրկում առավելագույնը 30 օրով: Ինչ վերաբերում է ընդհարման ժամանակ լրագրողներին հասցված ֆիզիկական վիրավորանքներին, նախարարի տեղակալն ամփսոսանք էհայտնել այդ առնչությամբ եւ ներողություն է խնդրել: Զուգլաձեն նաեւ հաղորդել է, որ լրագրողներից բռնագրավված սարքավորումներն արդեն վերադարձվել են, հաղորդում են ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |