Գյումրու Սբ Յոթ Վերք եկեղեցում աղոթք կհնչի ազատազրկված հոգևոր հայրերի համար![]() 20 դեկտեմբերի 2025 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում ծառայող հոգևորականների նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությամբ, Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի, աղոթք կբարձրացվի ազատազրկված հոգևոր հայրերի համար, հայտնում է Արագածոտնի թեմը: «Դեկտեմբերի 20-ին՝ Սուրբ Աբգար նախավկայի, ինչպես նաև Քրիստոսին հավատարմություն ցուցաբերած առաջին հայ թագավորի հիշատակության տոնին, առավոտյան ժամը 10:00-ին Գյումրու առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագից հետո առ Աստված աղոթք է բարձրացվելու՝ ապօրինաբար ազատազրկված հոգևոր հայրերի, ազգային բարերարի, անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար»,–ասվում է հայտարարության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |