ԵԱԶԲ-ն 2026-ի համար 5․3% տնտեսական աճ է կանխատեսել ՀՀ–ում

ԵԱԶԲ-ն 2026-ի համար 5․3% տնտեսական աճ է կանխատեսել ՀՀ–ում

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ՝ 2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել բարձր տեմպով՝ կազմելով 5․3%։

Գնաճի կանխատեսվող մակարդակը 2026 թվականի ավարտին գնահատվել է 3․3%։ Դրամի միջին տարեկան փոխարժեքը, ըստ կանխատեսման, կկազմի 393 դրամ մեկ դոլարի դիմաց՝ պայմանավորված ներմուծման ծավալների աճով և ներքին պահանջարկի բարձր մակարդակով, հայտնում է «Փաստինֆոն»։

Բանկը նշել է նաև, որ ԵԱԶԲ անդամ բոլոր յոթ պետությունների համախառն ներքին արդյունքի աճը 2026 թվականին կկազմի 2․3%։ Այս համատեքստում ընդգծվել է, որ անդամ երկրների մեծ մասը կպահպանի բարձր տնտեսական ակտիվություն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---