ՀՀ–ում առաջին անգամ կատարվել է ռոբոտային վիրահատություն![]() 20 դեկտեմբերի 2025 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այս մասին տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում։ Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում։ Ուրախ եմ ու հպարտ, որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։ Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ ուրոլոգ Մհեր Մխիթարյանը»,- նշել է Արմեն Մուրադյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |