Մոսկվայում ձերբակալվել է կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը

Մոսկվայում ձերբակալվել է կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում ձերբակալվել է կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը: Նրան բերման են ենթարկել փողոցից առանց որևէ պատճառ հայտնելու, հայտնում է Հայաստանի կարատեի միությունը։

«Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր Կամո Ունանյանն օրերս Մոսկվայում հայտնվել է ոստիկանների ուշադրության կիզակետում։

Դեկտեմբերի 20-ին Մոսկվայի փողոցներից մեկում, առանց որևէ բացատրության, ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել հայ մարզիկին, նրան տեղափոխել են բաժին և դրանից հետո ձերբակալել։ Իսկ թե Կամոն ինչ նպատակով է մեկնել Մոսկվա և ինչ հիմքով է ձերբակալվել, նա պատրաստվում է հրապարակել բոլոր մանրամասները, երբ շատ շուտով ազատ արձակվի»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---