AP. ԱՄՆ–ն հետ է կանչում դեսպաններին մոտ 30 երկրից, այդ թվում ՀՀ–ից![]() 22 դեկտեմբերի 2025 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ–ն հետ է կանչում դեսպաններին մոտ 30 երկրից, այդ թվում ՀՀ–ից` նրանք բոլորն իրենց պաշտոնները ստանձնել են նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք, հայտնում է Associated Press-ը: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Պետդեպարտամենտի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով։ Նշվում է, որ դեսպանները չեն դադարեցնի իրենց դիվանագիտական գործունեությունը, այլ, ԱՄՆ վերադառնալով, կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ։ Պետդեպարտամենտը հրաժարվել է մանրամասնել կոնկրետ թվերը կամ նշել ներգրավված դեսպաններին, սակայն դա համարել է «ստանդարտ գործընթաց ցանկացած վարչակազմում»: Նշվել է նաև, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է և նախագահի իրավունքն է՝ ապահովել, որ այդ երկրներում լինեն այնպիսի անձինք, ովքեր առաջ են տանում America First օրակարգը»: Առավելապես մեծ թվով՝ 13 դեսպան հետ է կանչվելու Աֆրիկայից։ Ասիայում դեսպաններ հետ կկանչվեն հետևյալ երկրներից՝ Ֆիջի, Լաոս, Մարշալլյան կղզիներ, Պապուա Նոր Գվինիա, Ֆիլիպիններ և Վիետնամ: Եվրոպայում փոփոխություններ կլինեն միայն 4 երկրում՝ Հայաստան, Մակեդոնիա, Մոնտենեգրո և Սլովակիա։ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նշանակվել է 2023–ի փետրվարին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |