Մկրտչյանը և Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական կապերի զարգացումը

Մկրտչյանը և Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական կապերի զարգացումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայեն Մասթը դեկտեմբերի 18–ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կողմերը շոշափել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև դրանց արդյունքով տարածաշրջանում ձևավորվող նոր իրավիճակները և հեռանկարային ծրագրերի իրագործման հնարավորությունները։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

 Ուշագրավ
---