Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ

Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ

PanARMENIAN.Net - Երևանի կանգառներում մեկնարկել է էլեկտրոնային չվացուցակներով սարքավորումների տեղադրումը, որոնք ուղևորներին տեղեկացնում են, թե քանի րոպեից է հանրային տրանսպորտը հասնելու տվյալ կանգառ։

«Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42-ը։ Դրանցից 35-ն արդեն տեղադրված են և գործում են։ Մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն»,-այd մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցվեց քաղաքապետին, հայտնում է Aysor.am-ը։

Նախագծի այս փուլում սարքավորումները տեղադրվել են մայրաքաղաքի երեք վարչական շրջաններում, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ամբողջ փաթեթի գործարկումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---