Երևանի համար հատուկ մեքենա կգնեն, որը կարձանագրի ասֆալտի վիճակը, ապօրինի գովազդներն ու աղբը![]() 22 դեկտեմբերի 2025 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառավարման գործում ներդնում է արհեստական բանականության գործիքներ, հաջորդ տարի արդեն ձեռք կբերեն ավտոմեքենա, որը հատուկ սարքավորումներով կշրջի Երևանի փողոցներում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, ապօրինի գովազդներն ու կուտակվող աղբը: Այդ մասին գործակարգավարական նիստում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանը նշել է, որ այս ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են, հայտնում է Արմենպրեսը։ «Փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, մեր ավտոբուսների վրա դրված տեսախցիկներով և ներդրված արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևան քաղաքում փոսերի վերաբերյալ տվյալներ: Հաջորդ տարի մենք ձեռք ենք բերում մի առանձին ավտոմեքենա՝ իր Lidar սարքավորումներով, որն ուղղակի բոլոր փողոցներով շրջելու է, արձանագրելու է ոչ միայն Երևանի ասֆալտի վիճակը, այլ նաև տարբեր հատվածներում կուտակվող աղբը, ապօրինի գովազդները, այն ամենը, ինչ մենք կծրագրավորենք»,-ասել է քաղաքապետը։ Այսինքն՝ այն գործառույթները, որ տարբեր ստորաբաժանումներ ֆիզիկապես պետք է գնային ու իրականացնեին, ավտոմատացվում են: Ավինյանը նկատեց՝ հետևապես վարչությունների գործառույթները փոքր-ինչ փոխվելու են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |