Փաշինյանն ու Պուտինը առանձնազրույց են ունեցել Սանկտ Պետերբուրգում

Փաշինյանն ու Պուտինը առանձնազրույց են ունեցել  Սանկտ Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որն ավանդաբար անցկացվում է դեկտեմբերի վերջին օրերին Սանկտ Պետերբուրգում։

Փաշինյանի և Պուտինի նախորդ երկկողմ բանակցությունները կայացել են 2025 թվականի սեպտեմբերին՝ Կրեմլում։ Այդ ժամանակ Հայաստանի վարչապետն ու մի շարք օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ ժամանել էին Մոսկվա՝ մասնակցելու Գլոբալ ատոմային համաժողովին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---