Վարչապետը՝ Պուտինին․ TRIPP–ի հարցում կան բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են ՌԴ հետ![]() 23 դեկտեմբերի 2025 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀ–ն ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ է վարում ԱՄՆ հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: «Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Եվ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը»,–ասել է Փաշինյանը: Նա նաև ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր, որ ՌԴ–ն պատրաստ է խորհրդակցությունների Հայաստանի հետ «Թրամփի ուղի» նախագծի պարամետրերի և Մոսկվայի հնարավոր մասնակցության շուրջ։ Կալուգինը նաև ասել է, որ, ըստ էության, ճանապարհն անցնելու է մեծամասամբ ռուս սահմանապահների պատասխանատվության գոտիով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |