Պատգամավոր․ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ![]() 24 դեկտեմբերի 2025 - 12:36 AMT PanARMENIAN.Net - «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը Սիսիանի ոստիկանության բաժնից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Քիչ առաջ Սիսիանի ոստիկանության բաժնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը: Հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք չեն հանդուրժվում հայրենասերները՝ զանազան շինծու մեղադրանքներով հայտնվելով բանտերում: Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է, թե որքան ցավ է ապրում Արցախի կորստի համար: Եվ հիմա փորձում են ինչ-որ ապօրինի զենքի մեղադրանքով արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած, «Երկաթ» անվանումը ստացած հրամանատարին զրկել ազատությունից: «Սիսական» ջոկատի հրամանատարն այն բացառիկ սիրված կերպարներից է, որի հերոսականության մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել երգեր: Հրամանատարն ինքն էլ գրում է բանաստեղծություններ: Ինչպես ինքն է սիրում ասել. «մենք կոտրվող չենք, սյունեցին՝ առավել ևս…»: Ազատությու՛ն լեգենդար հրամանատարին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,–գրել է պատգամավորը։ 2024–ի դեկտեմբերի 26-ի դատավճռով Աշոտ Մինասյանն մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքի մեջ և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով նրա՝ մինչ այդ կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, դատարանը սահմանել է 1 տարի 10 ամիս վերջնական պատիժ՝ առանց պայմանականության կիրառման։ Պաշտպանական կողմը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և արդարացնել Մինասյանին։ Մեղադրող կողմն իր հերթին պահանջել է ավելացնել պատժի չափը՝ սահմանելով 2 տարի 6 ամսվա ազատազրկում։Դատարանը որոշել է մասնակիորեն բեկանել առաջին ատյանի վճիռը՝ վերացնելով պայմանական ազատման մասին դրույթը և նշանակելով փաստացի ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս ժամկետով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |