2025-ին ՀՀ–ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 3 երկրի հետ![]() 24 դեկտեմբերի 2025 - 14:36 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականին Հայաստանը շարունակել է դիվանագիտական ներկայության ընդլայնումը՝ նոր հարաբերություններ հաստատելով ևս 3 երկրի հետ։ Մայիսի 14–ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Սողոմոնի Կղզիների, օգոստոսի 31–ին՝ Պակիստանի, իսկ նոյեմբերի 12 – Լեսոտոյի հետ։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 186 երկրի հետ։ 2025-ի մայիսին Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը Լաչինում հայտարարել էր, թե, իբր «Ադրբեջանը ժամանակին հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից» և որ «Թուրքիան ու Պակիստանը, սարի պես, կանգնեցին Ադրբեջանի կողքին»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |