ԱԳՆ-ն՝ Վենսի այցի մասին․ Նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին պատշաճ կերպով տեղեկացնում ենք![]() 24 դեկտեմբերի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի տարածած տեղեկատվությանն այն մասին, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է. «Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում ենք», հայտնում է Արմենպրեսը։ Ավելի վաղ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |