Պապոյան. Դուք եք ընտրում՝ որ բենզինն ուզում եք, կարող եք գնել![]() 24 դեկտեմբերի 2025 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան եթերում արձագանքել է Ադրբեջանից ներմուծված բենզինի թեմային՝ անդրադառնալով գներին և այն չգնելու կոչերին։ Նա նշել է, որ քաղաքացիներն ազատ են իրենց ընտրության մեջ՝ որ բենզինն ուզում են, այն էլ կարող են գնել։ Նա նշել է, որ պրեմիում տեսակի բենզինը վաճառվում է 430 դրամով, մինչդեռ Հայաստանում դրա գինը 500-520 դրամի սահմաններում է։ «Դուք ազատ եք, որ բենզինն ուզեք, գնեք, ինքներդ ընտրեք, հենց դա է պետության խնդիրը՝ հնարավորինս մեծ տեսականի ապահովել, անխափան երթուղիներ լինեն, որ բենզինն ու մյուս ապրանքները մշտապես լինեն հասանելի, և հետևենք, որ որակը բարձր լինի, ձեզ էլ քանակի մեջ չխաբեն։ Այստեղ է պետության խնդիրը, մնացածը դուք եք ընտրում»,- ասել է նա։ «Մեգա Թրեյդն» Ադրբեջանից 600 տոննա բենզին է ներկրել։ Ընդհանուր ՀՀ է ներմուծվել 22 վագոն բենզին։ Սուքիասյանների «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ran oil» բենզալցակայաններում լիտրը 430 դրամով վաճառվում է ադրբեջանական «Պրեմիում» տեսակի բենզինը։Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը եղել է «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։ Սոցցանցերում ադրբեջանական բենզին չգնելու կոչեր են հնչում։ «Հայաքվեն» կոչ է արել բոյկոտ անել։ «Բոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների»,–ասվում է «Հայաքվեի» հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |