«ԱրՔա» համակարգով հետվճարները կվճարվեն 2026 թ. փետրվարից սկսած![]() 25 դեկտեմբերի 2025 - 13:24 AMT PanARMENIAN.Net - «Արմենիան Քարդ» ՓԲԸ–ի կողմից գործարկվող «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թ. հունվար ամիսը ներառյալ: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Սահմանվել են նաև հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի չափը կազմում է 2 %, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1 % և պետության կողմից 1 % համամասնությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։ Նշվում է, որ այս որոշմամբ հնարավորություն կընձեռնվի ընդլայնել անկանխիկ գործառնությունների մասնաբաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |